«Ռեալը» ցանկանում է հերթական խոշոր տրանսֆերը իրականացնել

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքսիս ՄաքԱլիստերը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում:

Այս մասին հայտնում է Fichajes-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 26-ամյա արգենտինացու ծառայություններով հետաքրքրված է «Ռեալ Մադրիդը»։

Մադրիդյան ակումբը կիսապաշտպանին տեսնում է որպես Լուկա Մոդրիչի փոխարինող։

Ֆուտբոլիստը այս մրցաշրջանում անցկացրել է 49 հանդիպում, խփել 7 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։

Transmarket-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո: