Սեսկ Ֆաբրեգասը պատասխանել է «Բայերին»

Իսպանացի նախկին կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը որոշել է մերժել «Բայեր Լևերկուզենին» և շարունակել աշխատանքը իտալական «Կոմո» ակումբում։ Ինչպես հաղորդում է գերմանական հեղինակավոր Kicker պարբերականը, Ֆաբրեգասը հրաժարվել է տեղափոխվել Գերմանիա՝ չցանկանալով լքել ներկայիս թիմը։

Նշենք, որ «Բայերը» արդեն իսկ սկզբունքային համաձայնության էր եկել «Մանչեսթեր Յունայթեդի»» ներկայիս գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ։ Սակայն բանակցությունների ընթացքը շարունակում է մնալ անհստակ, ինչի արդյունքում ակումբը սկսել է դիտարկել այլ թեկնածուներ՝ չհրապարակելով նրանց անունները։

Ֆաբրեգասի հնարավոր նշանակումը դիտարկվում էր Խաբի Ալոնսոյի փոխարեն, ով ավարտել է իր հաջողակ աշխատանքը Լևերկուզենում և նախատեսում է վերադառնալ Մադրիդ՝ գլխավորելու «Ռեալը»։