«Ռեալ Մադրիդը» փնտրում է ստեղծագործ կիսապաշտպանի, հաշվի առնելով կիսապաշտպան Լուկա Մոդրիչի ամռանը հեռանալը։
Ինչպես հայտնում է Transfer News Live-ը՝ հղում անելով Marca-ին, մադրիդյան ակումբը հետաքրքրված է ՊՍԺ-ի կիսապաշտպան Վիտինյայի ծառայություններով։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։
Վիտինյիի ներկայիս պայմանագիրը փարիզցիների հետ նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը։ 2024/2025 մրցաշրջանում Վիտինյան անցկացրել է 50 հանդիպում, խփել յոթ գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։