Բրունո Ֆերնանդեշը վերջնագրի է սպասում

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը Եվրոպա լիգայի եզրափակչում պարտվելուց հետո ասել է, որ եթե ակումբը ցանկանում է գումար վաստակել իր տրանսֆերից, ապա խնդիր չի լինի։ Այժմ Ֆերնանդեշի Սաուդյան Արաբիա հնարավոր տեղափոխության մասին լուրերը թափ են հավաքում։

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալը» վերջնագիր է ներկայացրել Ֆերնանդեշին։ 30-ամյա ֆուտբոլիստը, ինչպես սպասվում է, տրանսֆերի հարցմանը կպատասխանի մինչև մայիսի վերջ։

Նշվում է, որ «Ալ-Հիլալը» պատրաստ է Բրունո Ֆերնանդեշի տրանսֆերի համար վճարել մոտ 100 միլիոն ֆունտ (գրեթե 120 միլիոն եվրո): Ֆուտբոլիստն ինքը պատրաստ է տարեկան մինչև 65 միլիոն ֆունտ ստեռլինգ (մոտ 77 միլիոն եվրո) վարձատրվել՝ ներառյալ բոնուսները։