Իսպանացի փորձառու մարզիչ Էռնեստո Վալվերդեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագիրը Բիլբաոյի «Ատլետիկի» հետ՝ մնալով ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։
Այս նոր պայմանագրով Վալվերդեն կլրացնի իր աշխատանքային տարիների թիվը «Ատլետիկում» մինչև տասը տարի։ Նա երեք տարբեր փուլով գլխավորել է ակումբը՝ 2003–2005, 2013–2017, 2022-ից առ այսօր:
«Ֆանտաստիկ մրցաշրջանից հետո ակումբի պատմության լավագույն մարզիչը խաղերի քանակով (451) կգլխավորի այն թիմը, որը կվերադառնա Չեմպիոնների լիգա», — նշվում է հայտարարության մեջ։