Ֆլորիան Վիրցը համաձայնել է տեղափոխվել անգլիական ակումբ

Հարձակողական կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը կարող է «Բայերից» տեղափոխվել «Լիվերպուլ»։

Լրագրող Սաշա Տավոլիերիի խոսքով՝ 22-ամյա գերմանացի ֆուտբոլիստը վերջերս գտնվում էր Անգլիայի հյուսիս-արևմուտքում, որտեղ փնտրում էր բնակարան։

Ավելի վաղ մամուլը գրել էր, որ «Բայերը» ակնկալում է մեծ գումար վաստակել Վիրցի տրանսֆերից՝ 150 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստին կապում էին ոչ միայն «Լիվերպուլի», այլև այնպիսի ակումբների հետ, ինչպիսիք են «Բավարիան», «Ռեալը» և «Մանչեսթեր Սիթին»։

Ֆլորիան Վիրցը «Բայերի» առաջին թիմի կազմում անցկացրել է 197 խաղ, խփել 57 գոլ և կատարել 65 գոլային փոխանցում թիմակիցների համար։