«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը խոսել է Ռուբեն Ամորիմի՝ «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրած ժամանակի մասին։ Նրա կարծիքով, թիմի ղեկավարությունը պետք է ուշադիր մտածի, թե շարունակե՞լ համագործակցությունը այս մասնագետի հետ, թե՞ ոչ։
«Նրան աջակցելը նշանակում է աջակցել ընդհանուր գաղափարի, որը հազվադեպ է հանդիպում եվրոպական էլիտար ակումբներում և կպահանջի խաղացողներ, որոնք կարող են գործել երեք հոգանոց պաշտպանությունում։ Սա նշանակում է՝ թիմը վերակառուցման ծախսեր կանի։
Հաշվի առնելով ակումբի անկայուն ֆինանսական վիճակը, կարո՞ղ է այն իրեն թույլ տալ ավելի շատ սխալներ թույլ տալ», – Կարագերի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը։