Հայտնի է՝ որտեղ կարիերան կշարունակի Լուկա Մոդրիչը

Լուկա Մոդրիչը պատրաստվում է իր փայլուն կարիերան շարունակել Ամերիկայում․ ինչպես հաղորդում է El Mundo Deportivo-ն, խորվաթ կիսապաշտպանը պայմանագիր կստորագրի MLS-ի «Ինտեր Մայամի» ակումբի հետ։ Պայմանագիրը նախատեսվում է մեկ տարի ժամկետով՝ 2.5 միլիոն դոլար աշխատավարձով։

Մոդրիչի տեղափոխությունն ԱՄՆ ուղեկցվում է նաև Լիոնել Մեսսիի դերակատարությամբ․ հրապարակման համաձայն՝ ապրիլին Մեսսին դիմել է «Ինտեր Մայամիի» համասեփականատեր Դևիդ Բեքհեմին՝ առաջարկելով միացնել խորվաթին թիմին։ Այս քայլը, կարծես, նպաստել է բանակցությունների հաջող ընթացքին։

39-ամյա Մոդրիչը արդեն հայտարարել է, որ կլքի Մադրիդի «Ռեալը» ակումբային աշխարհի առաջնությունից հետո։ «Ռեալում» անցկացրած 12 տարիների ընթացքում նա խաղացել է 590 հանդիպման, դարձել է թիմի խորհրդանիշներից մեկը՝ հաղթելով ընդհանուր հաշվով 25 տիտղոս, ներառյալ՝