Արնե Սլոտ․ «Հաջորդ մրցաշրջանում այդ թիմը կրկին տիտղոսի հավակնորդ կլինի»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» մասին։ Հոլանդացու խոսքով՝ մրցաշրջանի երկրորդ կեսին «քաղաքայինները» ավելի լավն էին, քան իր թիմը, չնայած չեմպիոն դարձած «մերսիսայդցիները» 15 միավորով առաջ են Պեպ Գվարդիոլայի թիմից։

««Մանչեսթեր Սիթին» հաջորդ մրցաշրջանում կրկին տիտղոսի հավակնորդ կլինի։

«Չորս կամ հինգ տարի գագաթնակետին լինելը անհավանական նվաճում է։ Այս մարզչի և այս խաղացողների հետ «Մանչեսթեր Սիթին» կլինի այն մրցավազքում, որին մենք կհանդիպենք հաջորդ մրցաշրջանում», – BBC-ին ասել է Սլոտը։

Պրեմիեր լիգայի վերջին տուրում «Լիվերպուլը» կընդունի «Քրիստալ Փելասին»։