«Լիվերպուլի» մարզիչ Արնե Սլոտը նշել է, որ Յուրգեն Կլոպին մարզչի պաշտոնում փոխարինելուց հետո ինքը մեծ ջանքեր չի գործադրել իր խաղացողների վստահությունը վերականգնելու համար։
«Ես կարիք չունեի վերականգնելու վստահությունը։ Խաղացողներից մի քանիսն արդեն հաղթել են առաջնությունում, մի քանիսը՝ Չեմպիոնների լիգայում, իսկ խաղացողներից մեկը աշխարհի չեմպիոն է։ Երբ ֆուտբոլիստները խաղում են այս մակարդակում, նրանք գիտեն, որ կարող են նվաճել գավաթներ։
Ես ոչինչ անելու կարիք չունեի նրանց ինքնավստահության հետ», – BBC-ին ասել է Սլոտը։
«Լիվերպուլը» կիրակի օրը տնային խաղ կանցկացնի Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակներում՝ «Քրիսթալ Փելասի» դեմ։