«Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը հայտարարել է, որ ակումբը իրեն չի հեռացրել մարզումներից և բացատրել է, թե ինչու նա թիմի հետ չի մեկնել Սամարա՝ ՌՊԼ-ի 30-րդ տուրի՝ «Ակրոնի» դեմ խաղին մասնակցելու համար։
ԲԿՄԱ-ի հետ խաղից (2-2) հետո Թիկնիզյանը դժգոհություն հայտնեց «Լոկոմոտիվում» իր դիրքից և հայտարարեց մոսկովյան ակումբը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ լքելու ցանկության մասին։
«Ես չեմ հեռացվել մարզումներից կամ առաջիկա խաղից։ Ես երկխոսություն եմ ունեցել ղեկավարության հետ, որտեղ արտահայտել եմ իմ դիրքորոշումը իմ ապագայի վերաբերյալ։ Նրանք ընդունել են այն, ուստի ես չեմ գնալու խաղին։ Բայց ոչ ոք ինձ չի հեռացրել, ակումբի և ղեկավարության միջև որևէ կոնֆլիկտային իրավիճակ չկա», – 26-ամյա հայ ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում SE-ն։