Հուզիչ․ Կառլո Անչելոտտին հրաժեշտ է տվել «Ռեալ Մադրիդին»

«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին դիմել է մադրիդյան ակումբի երկրպագուներին։

«Այսօր մեր ճանապարհները կրկին բաժանվում են, և ես կրկին սրտումս եմ պահում յուրաքանչյուր պահ, որը ապրել եմ «Ռեալ Մադրիդի» մարզչի պաշտոնում այս հրաշալի երկրորդ ժամկետի ընթացքում։ Սրանք անմոռանալի տարիներ էին, անհավանական ճանապարհորդություն՝ լի զգացմունքներով, տիտղոսներով և, ամենակարևորը՝ այս զինանշանը ներկայացնելու հպարտությամբ։

Շնորհակալություն եմ հայտնում նախագահ Ֆլորենտինո Պերեսին, ակումբին, իմ խաղացողներին, անձնակազմին և հատկապես այն յուրահատուկ երկրպագուներին, ովքեր ինձ տանը զգացնել տվեցին։ Այն, ինչին մենք միասին հասանք, ընդմիշտ կմնա բոլոր մադրիդիստների հիշողության մեջ՝ ոչ միայն հաղթանակների, այլև դրանց հասնելու ձևի շնորհիվ։ «Սանտիագո Բեռնաբեուում» կախարդական գիշերները մտել են ֆուտբոլի պատմության մեջ։

Հիմա նոր արկած է սկսվում, բայց իմ կապը «Ռեալ Մադրիդի» հետ հավերժական է։ Շուտով կհանդիպենք, Մադրիդիստներ։ Առաջ, Մադրիդ, և ուրիշ ոչինչ», – գրել է իտալացին, ով կգլխավորի Բրազիլիայի հավաքականը։