Պաշտոնական․ «Ռեալ Մադրիդը» հայտարարեց Կառլո Անչելոտտիի հեռանալու մասին

«Ռեալ Մադրիդի» մամուլի ծառայությունը հայտարարել է, որ թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին կհեռանա ակումբից։ Նշվում է, որ կողմերը համաձայնության են եկել իտալացի մասնագետի գործող պայմանագիրը խզելու հարցում։

«Մեր ակումբը ցանկանում է իր երախտագիտությունն ու սերը հայտնել մեկին, ով «Ռեալ Մադրիդի» և համաշխարհային ֆուտբոլի մեծագույն լեգենդներից մեկն է։ Կառլո Անչելոտտին մեր թիմին տարավ մեր 123-ամյա պատմության ամենահաջողակ շրջաններից մեկի միջով և դարձավ ակումբի ամենատիտղոսակիր մարզիչը՝ նվաճելով Չեմպիոնների Լիգայի երեք տիտղոս, Աշխարհի ակումբային առաջնության երեք տիտղոս, Եվրոպայի երեք սուպերգավաթը, Իսպանիայի երկու առաջնությունը, Իսպանիայի երկու գավաթը և Սուպերգավաթը։

Ընդհանուր առմամբ, Կառլո Անչելոտտին «Ռեալ Մադրիդի» ղեկին գտնվելու վեց տարիների ընթացքում նվաճել է 15 տիտղոս։ Ակումբը մաղթում է նրան և նրա ողջ ընտանիքին հաջողություններ կյանքի այս նոր փուլում», – ասվում է «Ռեալ Մադրիդի» մամուլի ծառայության հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Խաբի Ալոնսոն կդառնա «Ռեալ Մադրիդի» նոր գլխավոր մարզիչը։