Լիամ Դելապը կարիերան շարունակելու մի քանի տարբերակ ունի

«Իփսվիչի» հարձակվող Լիամ Դելապը կարող է փոխել ակումբային գրանցումը։

«Մանչեսթեր Յունայթեդը» համարվում է 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի ֆավորիտը, իսկ մրցավազքում են նաև Լոնդոնի «Չելսին» և «Արսենալը»։

Ըստ talkSPORT-ի՝ «Նյուքասլը» նույնպես որոշել է պայքարել Դելապի համար։ «Նյուքասլը» մեծ առավելություն ունի «Կարմիր սատանաների» նկատմամբ՝ նրանք հաջորդ մրցաշրջանում կխաղան եվրոպական մրցաշարերում։

Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանում ֆուտբոլիստը 36 խաղում խփել է 12 գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։