Լոնդոնի «Չելսին» տրանսֆերային առաջարկ կանի «Բրայթոնի» հարձակվող Ժոաու Պեդրոյի համար։
Mail Sport-ի տվյալներով՝ «Չելսին» պատրաստ է 23-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել 60 միլիոն եվրո։
Ֆուտբոլիստը Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 27 խաղում խփել է տասը գոլ և կատարել վեց գոլային փոխանցում։