«Բարսելոնան» շարունակում է աշխատել «Լիվերպուլի» վինգեր Լուիս Դիասի տրանսֆերի շուրջ։ Կատալոնական գրանդը վաղուց համարվում է կոլումբիացու հավակնորդ։
Լրագրող Ուրիել Լուգտի խոսքով՝ «Բարսելոնայի» հետաքրքրությունը վերջերս ավելի կոնկրետացել է, քանի որ կողմերի միջև ակտիվ բանակցություններ են ընթանում։ Առաջիկա օրերին նախատեսվում է քննարկումների նոր փուլ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 85 միլիոն եվրո։
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։ Վերջերս «Բարսայի» մարզական տնօրեն Դեկուն հաստատեց ակումբի հետաքրքրությունը Դիասի նկատմամբ։