«Ռոման» գրեթե համաձայնության է եկել նոր մարզչի հետ

«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին կդառնա «Ռոմայի» նոր գլխավոր մարզիչը։ Այս մասին հայտնում է լրագրող Սեբաստիան Սարնոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ռոման» շատ մոտ է Գասպերինիի հետ համաձայնության գալուն, և կողմերը մշտական ​​կապի մեջ են։

Գասպերինին «Ատալանտան» գլխավորում է 2016 թվականից։ 67-ամյա իտալացի մասնագետի պայմանագիրը լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին։ 37 տուրից հետո «Ատալանտան» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երրորդ տեղը՝ 74 միավորով։

«Ռոման» 66 միավորով հինգերորդ տեղում է։