«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է առաջիկա ակումբային աշխարհի առաջնության մասին։ Մրցաշարը կանցկացվի ԱՄՆ-ում։
«Մեզ համար մեծ պատիվ է խաղալ այս մրցաշարում։ Մենք անհամբեր սպասում ենք մեկնարկին։ Մեզ համար մեծ նվաճում կլինի հաղթել Աշխարհի ակումբային առաջնությունում, բայց այս տիտղոսի համար դեռ 31 հավակնորդ կա։ Կտեսնենք, թե ինչի կարող ենք հասնել ԱՄՆ-ում», – Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ակումբային աշխարհի առաջնությունը կանցկացվի հունիսի 15-ից հուլիսի 13-ը։