«Նյուքասլը» ներկայացրել է 2025/26 մրցաշրջանի տնային մարզաշապիկը 📸🎥

«Նյուքասլը» իր պաշտոնական կայքում ներկայացրել է նոր մրցաշրջանի տնային մարզաշապիկը։

«Մենք հպարտությամբ ենք ներկայացնում մեր նոր adidas տնային համազգեստը 2025/26 մրցաշրջանի համար՝ սև ու սպիտակ շերտերի նոր մեկնաբանություն։ Տղաները այն առաջին անգամ կկրեն այս կիրակի, երբ մենք «Սենթ Ջեյմս Պարկում» կմրցենք «Էվերթոնի» հետ», – ասվում է ակումբի հայտարարության մեջ։