Ռաֆինյա․ «Երազում եմ կարիերայիս մնացած մասն այստեղ անցկացնել»

«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան մեկնաբանել է կատալոնական ակումբի հետ պայմանագրի երկարաձգումը։

Երեկ՝ մայիսի 22-ին, «Բարսելոնան» նոր պայմանագիր է կնքել 28-ամյա բրազիլացու հետ մինչև 2028 թվականի ամառը։

«Ես ընտանիքիս ասացի, որ իմ երազանքն է մնալ «Բարսելոնայում» մինչև կարիերայիս ավարտը։ Եվ ես հույս ունեմ, որ կկարողանամ դա անել՝ խաղալով իմ լավագույն ֆուտբոլը», – ասել է Ռաֆինյան ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում։

Ռաֆինյան «Բարսելոնայի» կազմում հանդես է գալիս 2022 թվականից։ Այս մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրած 56 խաղում խփել է 34 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում՝ օգնելով թիմին հաղթել Լա Լիգան, Իսպանիայի գավաթը և Սուպերգավաթը։