Չորս ֆուտբոլիստներ կարող են լքել «Մանչեսթեր Յունայթեդը» այս ամռանը։
Այս մասին հայտնում է Give Me Sport-ը։
Նշվում է, որ թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը այլևս հույսը չի դնում Անդրե Օնանայի, Կազեմիրոյի, Լյուկ Շոուի և Ռասմուս Հեյլունդի վրա։
Այս բոլոր ֆուտբոլիստները մեկնարկային կազմում էին Եվրոպա Լիգայի եզրափակչում, որն ավարտվեց մայիսի 21-ին «Թոթենհեմի» դեմ 0-1 հաշվով պարտությամբ։