«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի գործակալ Ժորժե Մենդեշը հայտարարել է, որ ֆուտբոլիստը պետք է դառնա «Ոսկե գնդակի» դափնեկիր։
«Բոլորը գիտեն, որ Յամալը միակն է, ով կարող է նվաճել «Ոսկե գնդակը»։ Նրա և մյուսների միջև տարբերությունը հսկայական է։ Սա ես չեմ ասում, սա ամբողջ աշխարհն է ասում, և «Բարսելոնան» նույնպես հասկանում է դա», – Մենդեշի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Յամալը մտադիր է երկարաձգել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ։ Նշվում էր, որ իսպանացի հարձակվողի աշխատավարձը կաճի մինչև տարեկան 8 միլիոն եվրո։
Յամալի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականը։