«Ասթոն Վիլան» որոշում է կայացրել Ֆերան Տորեսի վերաբերյալ

«Ասթոն Վիլան» չի պատրաստում 50 միլիոն եվրոյի առաջարկ անել «Բարսելոնային» հարձակվող Ֆերան Տորեսի համար, ինչպես ավելի վաղ հայտնել էին անգլիական լրատվամիջոցները։ Այս մասին հայտնում է իսպանական Mundo Deportivo-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբը իսկապես հետաքրքրված է 25-ամյա ֆուտբոլիստով, բայց պատրաստ չէ նրա համար վճարել 50 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում Տորեսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում, խփել 19 գոլ և կատարել յոթ գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 28 միլիոն եվրո։