ESPN․ «Մանչեսթեր Յունայթեդը» որոշում է կայացրել Ռուբեն Ամորիմի վերաբերյալ

Պորտուգալացի մասնագետ Ռուբեն Ամորիմը դեռևս վայելում է «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարության աջակցությունը։ Եվրոպա Լիգայի եզրափակչում կրած պարտությանը չնայած՝ նա կմարզի թիմը 2025/26 մրցաշրջանում։ Այս մասին հայտնում է ESPN-ը։

Ռուբեն Ամորիմի ապագան ակումբում, ըստ լուրերի, կախված չէր Եվրոպա Լիգայի տիտղոսի վճռորոշ խաղի արդյունքից, որում «Մանչեսթեր Յունայթեդը» 0-1 հաշվով պարտվեց «Թոթենհեմին»։

40-ամյա պորտուգալացի մասնագետը անգլիական ակումբում աշխատում է 2024 թվականի նոյեմբերից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։

«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 16-րդ տեղը՝ 37 խաղում վաստակելով 39 միավոր։