«Բարսելոնայի» նախկին հարձակվող Լիոնել Մեսսին 2008/09 թվականների Չեմպիոնների Լիգայի եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդի» (2-0) դեմ խաղում խփած իր գլխով գոլն անվանել է իր կարիերայի ամենասիրելի գոլը։
«Ես խփել եմ բազմաթիվ գոլեր, որոնք, թերևս, ավելի գեղեցիկ և արժեքավոր են, նաև իրենց կարևորության պատճառով, բայց Չեմպիոնների Լիգայի եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ գլխով խփած գոլը միշտ եղել է իմ սիրելին», – Մեսսիի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Լիոնել Մեսսին այդ խաղում աչքի ընկավ 70-րդ րոպեին՝ գրավելով Էդվին վան դեր Սարի դարպասը։ Ավելի վաղ՝ խաղի 10-րդ րոպեին, հարձակվող Սամուել Էտո’ոն բացեց խաղի հաշիվը։
Ընդհանուր առմամբ, Լիոնել Մեսսին մասնակցել է Չեմպիոնների Լիգայի 2008/2009 մրցաշրջանի 12 խաղի՝ խփելով ինը գոլ և կատարելով հինգ գոլային փոխանցում։