Լուկա Մոդրիչը ցանկանում էր մնալ «Ռեալ Մադրիդում»

«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը պլանավորում էր մնալ մադրիդյան ակումբում, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ 39-ամյա խորվաթը երազում էր շարունակել խաղալ «սերուցքայինների» կազմում, սակայն ակումբը որոշեց երիտասարդացնել թիմը։ Մոդրիչը հարգանք հայտնեց ղեկավարության որոշման նկատմամբ։

Այսօր «Ռեալ Մադրիդը» հայտարարեց կիսապաշտպանի հեռանալու մասին 2024/25 մրցաշրջանի ավարտին։ Նա կհեռանա «Բլանկոսներից» ակումբային աշխարհի առաջնությունից հետո, որը տեղի կունենա հունիսի 15-ից հուլիսի 13-ը ԱՄՆ-ում։

Մոդրիչը «Ռեալ Մադրիդ» է տեղափոխվել 2012 թվականին «Թոթենհեմից»։ Թիմի հետ նա 6 անգամ նվաճել է Չեմպիոնների Լիգան, 5 անգամ դարձել է Աշխարհի ակումբային առաջնության հաղթող, ինչպես նաև ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի և Իսպանիայի Սուպերգավաթի հաղթող, ինչպես նաև երկու անգամ նվաճել է Իսպանիայի գավաթը։ Խորվաթը «Ռեալի» կազմում անցկացրել է 590 խաղ բոլոր մրցաշարերում, խփել 43 գոլ և կատարել 95 գոլային փոխանցում։