«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ինիգո Մարտինեսը նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ։
Այս մասին հայտնում է Diario Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ կողմերն արդեն համաձայնության են եկել պայմանագիրը մինչև 2027 թվականը երկարաձգելու վերաբերյալ։ Նշվում է, որ պաշտոնական հայտարարությունը նախատեսված է հաջորդ շաբաթ։
Մարտինեսը «Բարսելոնայի» կազմում հանդես է գալիս 2023 թվականի ամռանից։ 34-ամյա պաշտպանը այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել է 46 հանդիպում, խփել է երեք գոլ և կատարել վեց գոլային փոխանցում։