«Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը կարող է լքել թիմը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լոկոմոտիվը» պատրաստ է վաճառել հայ ֆուտբոլիստին 2-3 միլիոն եվրոյի դիմաց։
Metaratings-ի տվյալներով՝ 26-ամյա Նաիր Թիկնիզյանի ծառայությունները առաջարկվել են «Սպարտակին», բայց նրանք դեռ վերջնական որոշում չեն կայացրել ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ։
Այս մրցաշրջանում 26-ամյա Թիկնիզյանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 33 հանդիպում, խփել է երկու գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։
Transfermarkt-ի տվյալներով՝ պաշտպանի արժեքը գնահատվում է վեց միլիոն եվրո։