«Չելսին» պատրաստվում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում երեք նորեկ ձեռք բերել։ Այս մասին հայտնել է լրագրող Նիկոլո Շիրան։
Ըստ աղբյուրի՝ «Չելսին» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում պլանավորում է երեք նոր ֆուտբոլիստ ձեռք բերել՝ կենտրոնական պաշտպան, ձախ եզրային հարձակվող և կենտրոնական հարձակվող։
2024/25 մրցաշրջանում «Չելսին» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է հինգերորդ տեղը։ Էնցո Մարեսկայի թիմը 37 խաղում ունի 66 միավոր։