«Բավարիա», թե՞ «Լիվերպուլ». Ֆլորիան Վիրցը ընտրություն կկատարի առաջիկա 10 օրվա ընթացքում

Հայտնի է դարձել, թե երբ է «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը որոշում կայացնելու իր ապագայի վերաբերյալ։

Kicker-ի տվյալներով՝ 22-ամյա ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, նոր ակումբի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի առաջիկա տասը օրվա ընթացքում։ Նշվում է, որ Վիրցը ընտրություն է կատարում «Բավարիայի» և «Լիվերպուլի» միջև։

Այս մրցաշրջանում Վիրցը բոլոր մրցաշարերում մասնակցել է 45 հանդիպման, խփել 16 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 140 միլիոն եվրո։