«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը խոսել է իր ապագայի մասին։
«Ես կլինեմ «Մանչեսթեր Յունայթեդում» այնքան ժամանակ, մինչև ակումբն ինքը մերժի ինձ։ Ես պատրաստ եմ շարունակել աշխատել՝ ապահովելու համար, որ մեր թիմը ավելի պայծառ ժամանակներ ունենա։
Ֆուտբոլում երբեք չգիտես, թե ինչ է սպասվում ապագայում։ Եթե «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է գումար վաստակել իմ վաճառքից, թող այդպես լինի», – կիսապաշտպանի խոսքերն է փոխանցում A Bola-ն։
Բրունո Ֆերնանդեշը «կարմիր սատանաների» կազմում հանդես է գալիս 2020 թվականից։ 30-ամյա խաղացողի ներկայիս պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։