Հայտնի է դարձել, թե որքան գումարի դիմաց է «Լոկոմոտիվը» պատրաստ բաց թողնել պաշտպան Նաիր Թիկնիզյանին։
Ավելի վաղ Euro-Football-ը հայտնել էր, որ Թիկնիզյանը ամռանը կհեռանա «Լոկոմոտիվից»։
Ինչպես հայտնում է լրագրող Իվան Կարպովը, «Լոկոմոտիվը» համաձայն է բաց թողնել հայ ֆուտբոլիստին 2-3 միլիոն եվրոյի դիմաց։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով շարունակում են հետաքրքրվել եվրոպական ակումբները, այդ թվում՝ «Սևիլիան» և «Վերոնան»։
Այս մրցաշրջանում Թիկնիզյանը մասնակցել է բոլոր մրցաշարերի 33 հանդիպման, խփել է երկու գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։ Պաշտպանի գործող պայմանագիրը «Լոկոմոտիվի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։