Դեկուն խոսել է Ռոնալդ Արաուխոյի ապագայի մասին

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն կիսվել է իր կարծիքով պաշտպան Ռոնալդ Արաուխոյի ակումբում ապագայի վերաբերյալ։

«Մենք գոհ ենք Արաուխոյից։ Նա երջանիկ է, ուստի նրա ապագայի վերաբերյալ որևէ քննարկում չկա», – Դեկուի խոսքերն է մեջբերում RAC1-ը։

Այս մրցաշրջանում 26-ամյա ուրուգվայցին անցկացրել է 24 հանդիպում, խփել 2 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի կատալոնական ակումբի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2031 թվականի ամառը։