«Թոթենհեմը» դարձավ առաջին ակումբը 1986 թվականից ի վեր, որը մեկ մրցաշրջանում չորս անգամ հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»

Եվրոպա Լիգայի եզրափակչում «Թոթենհեմը» 1-0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»։

Լոնդոնյան ակումբը հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ 2024/25 մրցաշրջանում անցկացրած բոլոր չորս խաղերում։ Նախկինում «Թոթենհեմը» երկու անգամ հաղթել էր մանկունիանցիներին Պրեմիեր Լիգայում (3-0, 1-0) և մեկ անգամ՝ Անգլիայի լիգայի գավաթի քառորդ եզրափակիչում (4-3)։

Ինչպես հայտնում է Opta-ն, «Թոթենհեմը» դարձել է պատմության մեջ երկրորդ թիմը, որը մեկ մրցաշրջանում չորս անգամ հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդին»։