Հարի Քեյնը շնորհավորել է «Թոթենհեմին» Եվրոպա Լիգայում հաղթանակի կապակցությամբ

«Բավարիայի» հարձակվող և «Թոթենհեմի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Հարի Քեյնը շնորհավորել է իր նախկին ակումբին Եվրոպա Լիգայում հաղթելու կապակցությամբ։

Մրցաշարի եզրափակչում լոնդոնյան ակումբը հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» (1-0)։

«Շնորհավորում եմ, «Թոթենհեմ»», — գրել է Քեյնը։

Քեյնը «Թոթենհեմի» կազմում հանդես է եկել 2011-ից 2023 թվականներին, բայց երբեք տիտղոս չի նվաճել։ 31-ամյա անգլիացին այս մրցաշրջանում նվաճեց իր առաջին տիտղոսը՝ «Բավարիայի» հետ նվաճելով Գերմանիայի առաջնությունը։

«Թոթենհեմը» նվաճեց իր առաջին տիտղոսը 2008 թվականից ի վեր։