Անտոնիո Կոնտեն վերջնագիր է ներկայացրել «Նապոլիին»

Հայտնի են դարձել «Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի պահանջները թիմում մնալու վերաբերյալ։

Ինչպես հայտնում է իտալական Il Mattino-ն, Կոնտեն ղեկավարությունից պահանջել է 200 միլիոն եվրո տրանսֆերների համար, որոնք նախատեսվում է ծախսել 8-9 նոր ֆուտբոլիստներ գնելու համար։ Բացի այդ, մարզիչը ցանկանում է հասնել ֆուտբոլիստների աշխատավարձերի ընդհանուր մակարդակի բարձրացմանը՝ 80-ից հասցնելով 110 միլիոն եվրոյի։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Մասիմիլիանո Ալեգրին և Մարկո Բարոնին «Նապոլիի» կարճ ցուցակում են այն դեպքում, եթե Անտոնիո Կոնտեն հեռանա։

37 տուրից հետո «Նապոլին» 79 միավորով գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը։ «Ինտերի» հետ տարբերությունը ընդամենը մեկ միավոր է։