Նոր տարբերակ․ Եվրոպական գրանդը հետաքրքրված է Կևին Դե Բրույնեի ծառայություններով

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն կարող է կարիերան շարունակել «Յուվենտուսում»։

Իտալացի լրագրող Մատեո Մորետտոյի խոսքով՝ թուրինյան ակումբը միացել է բելգիացուն հետ պայմանագիր կնքելու մրցավազքին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Յուվենտուսը» արդեն կապ է հաստատել խաղացողի հետ և քննարկել հնարավոր տրանսֆերը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դե Բրույնեի նկատմամբ ակտիվ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Նապոլին», որը պատրաստ է կիսապաշտպանին առաջարկել մրցաշրջանի համար 10 միլիոն եվրո աշխատավարձ։

Կևին դե Բրույնեի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։