«Թոթենհեմ» – «Ման. Յունայթեդ» եզրափակիչը Եվրոպա Լիգայի պատմության մեջ ամենաթանկն է թիմերի արժեքների առումով

Այսօր՝ մայիսի 21-ին, անգլիական «Թոթենհեմը» և «Մանչեսթեր Յունայթեդը» կորոշեն Եվրոպա Լիգայի 2024/25 մրցաշրջանի հաղթողին։

Transfermarkt-ի տվյալներով՝ այս եզրափակիչը կլինի ամենաթանկը թիմերի ընդհանուր արժեքի առումով։

«Մանչեսթեր Յունայթեդի» և «Թոթենհեմի» արժեքը գնահատվում է 1.53 միլիարդ եվրո։ Նախկին ռեկորդը պատկանում էր «Չելսիին» և «Արսենալին», որոնց 2018/19 մրցաշրջանի եզրափակչ մասնակիցների տրանսֆերային արժեքը կազմել էր 1.51 միլիարդ եվրո։

Լավագույն եռյակում է նաև 2020/21 մրցաշրջանի «Մանչեսթեր Յունայթեդի» և «Վիլյառեալի» միջև եզրափակիչը, երբ թիմերը գնահատվել էին 966 միլիոն եվրո։