«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է կարիերան շարունակել Աֆրիկայում։
Ինչպես հայտնում է Marca-ն, 40-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է մարոկկոյական «Վադադան»։ 2025 թվականի ակումբային աշխարհի առաջնության խմբային փուլում մարոկկացիները կմրցեն «Յուվենտուսի», «Մանչեսթեր Սիթիի» և «Ալ Այնի» դեմ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կրիշտիանու Ռոնալդուն առաջարկ է ստացել 2025 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությանը մասնակցող բրազիլական ակումբներից մեկից՝ ֆուտբոլիստի դժգոհության ֆոնին Սաուդյան Արաբիայում անցկացրած ևս մեկ անգավաթ մրցաշրջանի կապակցությամբ։
Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն «Ալ-Նասրի» կազմում բոլոր մրցաշարերում խփել է 33 գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։