«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը ճանաչվել է Գերմանիայի առաջնության անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է Բունդեսլիգայի մամուլի ծառայությունը։
31-ամյա անգլիացին խփած 26 գոլով դարձավ առաջնության լավագույն ռմբարկուն և օգնեց «Բավարիային» հաղթել մրցաշարում։
Քեյնը Գերմանիայում անցկացրած իր երկրորդ մրցաշրջանում նվաճեց Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը։