Սիմոնե Ինձագին պատասխանել է «Ալ-Հիլալը» գլխավորելու առաջարկը

«Ալ-Հիլալը» հետաքրքրված էր «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի ծառայություններով, հաղորդում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։

Ինչպես նշում է աղբյուրը, սաուդյան ակումբի նախագահը մեկնել է Միլան՝ 49-ամյա մասնագետի հետ անձամբ խոսելու համար։ Սակայն Ինձագին մերժել է առաջարկը, քանի որ երջանիկ է «Ինտերում» և ցանկանում է շարունակել աշխատել իտալական թիմում։

Սիմոնե Ինձագին «Ինտերը» գլխավորում է 2021 թվականից։ Ա Սերիայի մրցաշրջանի ավարտին մնացել է մեկ տուր, իսկ «Ինտերը» 78 միավորով երկրորդ տեղում է՝ առաջատար «Նապոլիից» հետ մնալով ընդամենը 1 միավորով։ Թիմը նաև հասել է Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ, որտեղ կմրցի ՊՍԺ-ի դեմ։