Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդինյոն կարծում է, որ «Ռեալ Մադրիդի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը պետք է նվաճեր «Ոսկե գնդակը» 2024 թվականին։
«Դա անարդար էր Վինիսիուսի նկատմամբ։ Նա տարիներ շարունակ հաղթել է ամենակարևոր մրցաշարերում, վճռորոշ գոլեր է խփել Չեմպիոնների Լիգայի եզրափակիչներում։ Նա արժանի էր «Ոսկե գնդակին»։ Նա Բրազիլիայի մեծագույն ֆուտբոլիստներից մեկն է, և նրա հայրենակիցները միշտ մաղթում են նրան հաջողություն», – Ռոնալդինյոյի խոսքերն է մեջբերում Marca-ն։
2024 թվականին «Ոսկե գնդակը» շնորհվեց «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիին։