Ռուբեն Ամորիմ․ «Ցանկացած մարզիչ կարող է շատ բան սովորել նրանից»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է իր վրա ազդեցություն ունեցած մասնագետների մասին։

«Նրանցից շատերը կան։ Ես ազդվել եմ բազմաթիվ մասնագետների կողմից։ Ես անընդհատ ֆուտբոլ եմ դիտել, և այդպես շատ բան եմ սովորել։ Կա նաև Ժորժե Ժեզուսի ազդեցությունը, ով, իր հերթին, ազդվել է հոլանդական ֆուտբոլից։ Հետո՝ Յոհան Կրոյֆի։

Ես նույնպես շատ եմ դիտել իտալական ֆուտբոլ, երբ երեխա էի։ Երեք կենտրոնական պաշտպաններով խաղալը գալիս է Կրոյֆի փիլիսոփայությունից։ Հետո՝ իտալական պաշտպանության ոճից՝ պաշտպանության առաջին և երկրորդ գծերով։ Դա ֆուտբոլի տարբեր ոճերի համադրություն է։

Ես այն մարդկանցից եմ, ովքեր սիրում են ցանցային կապեր հաստատել։ Մոուրինյոն նույնպես ազդել է ինձ վրա։ Ահա թե ինչ է նա բերել ֆուտբոլ՝ մարդկային կապեր։ Նա մարտահրավեր էր նետում նրանց, ովքեր մարտահրավերի կարիք ունեին, և օգնում էր նրանց, ովքեր օգնության կարիք ունեին։ Կարծում եմ՝ ցանկացած մարզիչ կարող է շատ բան սովորել Մոուրինյոյից», – Ամորիմի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Մայիսի 21-ին «Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպա Լիգայի եզրափակչում կմրցի «Թոթենհեմի» հետ։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։