«Բարսելոնան» աշխատում է կենտրոնական պաշտպան Ինիգո Մարտինեսի հետ 2026 թվականի ամռանը լրացող պայմանագրի երկարաձգման ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բարսելոնան» ցանկանում է երկարաձգել 34-ամյա ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրը մինչև 2027 թվականը։
Մարտինեսը այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 46 հանդիպում, խփել է երեք գոլ և կատարել վեց գոլային փոխանցում։