«Բարսելոնայի» պաշտպանը կլքի ակումբը

«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Անդրես Քրիստենսենը կլքի թիմը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

29-ամյա դանիացին այս մրցաշրջանում մասնակցել է հինգ խաղի, բայց չի կարողացել արդյունավետ գործողություններով աչքի ընկնել։

Նշենք, որ ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց է թողել մրցաշրջանի մեծ մասը։

Քրիստենսենի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։