Անդրեյ Արշավինը՝ Նաիր Տիկնիզյանի ապագայի մասին

Ռուսաստանի հավաքականի նախկին խաղացող Անդրեյ Արշավինը արձագանքել է «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի հայտարարությանը, որն արվել էր Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում ԲԿՄԱ-ի հետ հանդիպումից (2-2) հետո։

«Դա հոգու ազդակ էր։ Ակնհայտ է, որ նա դժգոհ է ստեղծված իրավիճակից։ Կարծում եմ՝ հաջորդ մրցաշրջանում նա արդեն «Լոկոմոտիվում» չի լինի», — ասել է Արշավինը, ում խոսքերը փոխանցում է «Match TV»-ն։

Հիշեցնենք, որ  Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանը հայտարարել էր, որ սպասում է փոփոխությունների ամռանը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ նա հեռացվել է թիմի հիմնական կազմի մարզումներից։