Ջուդ Բելինգհեմը կենթարկվի վիրահատության

«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը կենթարկվի ուսի վիրահատության։ Անգլիացին կխաղա ընթացիկ մրցաշրջանի մնացած մասը և կմասնակցի նաև Աշխարհի ակումբային առաջնությանը, որից հետո ստիպված կլինի վիրահատության ենթարկվել, հայտնում են լրագրողներ Գիլյերմո Ռայը և Մարիո Կորտեխանան։

Կիսապաշտպանը երկար ժամանակ տառապում է ուսի խնդիրներից. վիրահատությունը կօգնի ազատվել բարդություններից։ Ջուդ Բելինգհեմը այս մրցաշրջանում «Լոս Բլանկոսի» կազմում անցկացրած 51 խաղում խփել է 14 գոլ և կատարել 14 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստը հունիսի վերջին կդառնա 22 տարեկան։ Ակումբային աշխարհի առաջնությունում «Ռեալը» կխաղա «Ալ-Հիլալի», «Պաչուկայի» և «Ռեդ Բուլ Զալցբուրգի» դեմ։