«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հույս ունի առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ ուժեղացնել թիմի կազմը։
Գերմանացի մարզչի գլխավորությամբ իր դեբյուտային մրցաշրջանում «Կապտանռնագույնները» գերազանցեցից բոլոր սպասումները. թիմը նվաճեց Իսպանիայի առաջնությունը, հաղթանակ տարավ Իսպանիայի գավաթում և Սուպերգավաթի խաղարկություններում, ինչպես նաև հասավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։
Հաջողությանը չնայած, Ֆլիկը կարծում է, որ թիմը կարիք ունի ամրապնդման։ Ինչպես հաղորդում է լրագրող Աշրաֆ բին Այադը, մարզիչը խնդրել է ակումբի ղեկավարությանը ամրապնդել իր որոշ դիրքեր տրանսֆերային շուկայում։ Մասնագետի կարծիքով՝ «Բարսելոնան» պետք է ավելի ուժեղ դառնա՝ նոր մրցաշրջանում հաջողության հասնելու համար։ Մայիսի 25-ին կատալոնացիները Լա Լիգայի վերջին տուրում կխաղան Բիլբաոյի «Ատլետիկի» հետ։