«Բավարիայի» հարձակվող Լերոյ Սանեն կապ է հաստատել Կևին դե Բրույնեի հետ, ով մրցաշրջանի ավարտին կհեռանա «Մանչեսթեր Սիթիից»։
«Քաղաքայինները» որոշեցին չերկարաձգել բելգիացի աստղի պայմանագիրը. նա կհեռանա որպես ազատ գործակալ՝ ակումբում տասը տարի անցկացնելուց հետո։ Կիսապաշտպանը երեքշաբթի օրը «Էթիհադ» մարզադաշտում անցկացրեց իր վերջին խաղը «Սիթիի» կազմում։
«Ձեր ծառայությունները «Մանչեսթեր Սիթիին» ձեր նկատմամբ անսահման հարգանք են առաջացրել։ Դուք զարմանալի խաղացող եք, բայց ամենակարևորը՝ հրաշալի մարդ եք, ունեք հրաշալի ընտանիք։ Մեծ պատիվ է եղել խաղադաշտը կիսել ձեզ հետ, և մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքին հաջողություն ապագայում։
Լավ եղեք, կհանդիպենք։»,- գերմանացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում City Report-ը նրա ելույթից։
Լերոյ Սանեն խաղացել է «Մանչեսթեր Սիթիի» կազմում 2016-ից 2020 թվականներին։