«Բարսելոնան» հետաքրքրված է «Էսպանյոլի» ֆուտբոլիստի ծառայություններով

«Բարսելոնան» հետաքրքրված է «Էսպանյոլի» դարպասապահ Խուան Գարսիայով։ Անցյալ շաբաթ «Բլաուգրանան» 2-0 հաշվով հաղթեց «Էսպանյոլին», որից հետո Վոյցեխ Շչեսնին ասաց, որ Գարսիային համարում է Լա Լիգայի այս մրցաշրջանի լավագույն դարպասապահը։

Լրագրող Լուիս Ռոխոյի խոսքով՝ «Բարսելոնան» հետևում է 24-ամյա ֆուտբոլիստի առաջընթացին և արդեն կապ է հաստատել նրա գործակալի հետ, սակայն տրանսֆերը կարող է կայանալ միայն այն դեպքում, եթե Շչեսնին լքի թիմը։

35-ամյա լեհի պայմանագիրը լրանում է հունիսի վերջին։ Խոան Գարսիան Իսպանիայի ընթացիկ առաջնությունում անցկացրել է 37 խաղ՝ ընդհանուր առմամբ բաց թողնելով 51 գոլ։ Transfermarkt պորտալը իսպանացու արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։